Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Արսեն Թորոսյանին պաշտոնանկ կանեն

Արսեն Թորոսյանին պաշտոնանկ կանեն
15.01.2021 | 12:21

«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա դիմումն արդեն գրել է և փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն և մեկը չեն։ Վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանի կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի՝ պարտությունից հետո հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ընդդիմադիր թևից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ, իսկ նման ցանկություն ունեցողների առաջ դուռը բաց է։ Երեկ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից ԱՆ-ին 2.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ քովիդի դեմ պայքարի համար։ Ուշագրավ է, որ ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։ «Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով», - գրված է որոշման մեջ:


Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020-ի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ գումարը Թորոսյանը փոխանցել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին։ Որպես նախարարի հավանական թեկնածուներ՝ նշվում են նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի և առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի: «Արսեն Թորոսյանն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում: Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց նա:

Դիտվել է՝ 5062

Մեկնաբանություններ